Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Աղօթք հայ ազգի և Հայաստանի համար

Աղօթք հայ ազգի և Հայաստանի համար
18.08.2023 | 00:02

Ամենակալ Տեր Աստված մեր, խնդրում ենք Քեզ՝ թող Քո փրկությունը հաստատվի ամեն մեկի կյանքում, թող Քո մեծագույն ողորմությունը առաջնորդի յուրաքանչյուրին դեպի Քո կենարար Լույսը: Քո ամենազոր աջով պահապան եղիր ամեն մի հայորդու, քո հաղթական խաչով հալածիր մեր թշնամիներին, Քո Սուրբ Հոգով միաբանիր Հայ ազգին՝ լցնելով բոլորի սրտերը խաղաղությանբ, սիրով և հավատով, քանզի Քեզ ենք դավանում որպես միակ ճշմարիտ Աստված և միայն Քեզ ենք ճանաչում որպես Տեր հավիտյանս հավիտենից. Ամեն:

Դիտվել է՝ 2515

Մեկնաբանություններ